Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կուսակցության բացման հանրագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ըստ պատգամավորի՝ իրենց շատ հեղափոխական գաղափարներ, ցավոք սրտի, ՔՊ-ական իրենց ընկերների կողմից չեն ընդունվել եւ իրենք նոր կուսակցություն են ստեղծում այդ գաղափարները իրագործելու համար։

«Ես և պարոն Ասլանյանն ունենալով քիչ թե  շատ քաղաքական փորձ՝ կարծում ենք, որ կարող ենք օգտակար լինել պետությանը և այն իրողություններում, որ մենք հայտնվել ենք, ձեզ տեղյակ հանգամանքների բերումով, մեզ դրդեց այս քայլին, որովհետև այլ ֆորմատ չկարողացանք գտնել, նպատակահարմար չէր այս կամ այն քաղաքական ուժին միանալ: Հիմա հնարավորություն կունենանք այս ձևով ներկայանալ ժողովրդին: Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ»,- ասաց նա:

Աղազարյանը հավելեց, որ իրենք ընտրությունների միջոցով են ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի: