News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «France Culture» հեռուստաալիքով հեռարձակվող «Հիշողություն եւ պատմություն» ծրագրի` հունվարի 14-ի թողարկման ժամանակ իր ժխտողական հայացքներով հայտնի պատմաբան Պիեռ Նորան խոստովանել է, որ Թուրքիան ժխտողականության պետական քաղաքականություն է իրականացնում, գրում է  «Nouvelles d`Arménie»-ին: Պատմաբանը չի փոխել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ իր դիրքորշումը եւ հանդես է գալիս անկախ պատմաբաններից կազմված միջազգային տրիբունալ ստեղծելու օգտին, որն իր կարծքիը կհայտնի հայկական հարցի վերաբերյալ: Ըստ նրա` դա միակ ճանապարհն է` վերջ դնելու երկու կողմերի միջեւ եղած խնդրին. «Թուրքիան պետք է ճանաչի այն»:

Ծրագրի հեղինակ Ալեն Ֆինկիլկրաուտը, ով եւս հանդես է գալիս օրինագծի դեմ, նշել է, որ այդ բանավեճերը «բացեցին մեր աչքերն այն խաբեության վրա, որը ներկայացնում է Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամների չափավոր իսլամիզմը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Միություն հանուն ժողովրդական շարժման պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր  դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում: Նշենք, որ օրինագծով ժխտումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ կամ 45 հազ. եվրո տուգանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ