ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն, 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԳԱԱ–ի մրցանակը։
Ի սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ երեք բնագավառներում՝ Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ, քիմիա, կյանքի և երկրի մասին գիտություններ, հասարակական և հումանիտար գիտություններ։ Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։ Աշխատանքները գնահատվել են համապատասխան մասնագիտական հանձնաժողովների կողմից, 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատվել են Հայաստանի ԳԱԱ–ի 2023 թվականի մրցանակի հաղթողները։
Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակի են արժանացել Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Նարեկ Սահակյանը, ֆիզմատ գիտությունների թեկնածուներ Սարգիս Գասպարյանը, Դավիթ Իսրայելյանը և Գևորգ Հարությունյանը։
Նարեկ Սահակյանը նշել է. «Մեր գիտական խմբի հետազոտությունները վերաբերում են տիեզերքի ամենա արտոսովոր և հզոր աղբյուրներին՝ բլազարներին։ Բլազարները այն ակտիվ գալակտիկական միջուկներն են, որոնց կենտրոնում ծանր սև խոռոչից առաջացող ռելատիվիստական շիթերը ուղղված են դեպի դիտորդը։ Հենց այդ շիթերն էլ դարձնում են այս բլազարները ամենահետաքրքիր աղբյուրներից մեկը։ Մեր աշխատանքում մենք վերլուծում ենք տարբեր աստղադիտակներով ստացված տվյալներ և փորձում ենք պարզել, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում այդ աղբյուրներում։
Մենք նաև իրականացնում ենք այդ ազդեցությունը ժամանակակից աստրաֆիզիկայի ամենաառաջ զարգացող ուղղություններից մեկում՝ բազմամեսենջերային աստղաֆիզիկայում, երբ բլազարներում տեղի ունեցող պրոցեսները ուսումնասիրում են նաև համադրելով աստղադիտակով ստացված տվյալները։ Մենք պատրաստել ենք նաև տվյալների բազա, որտեղ որ ներառված են բոլոր այն տվյալները, որոնք վերլուծվում են մեր խմբի կողմից և այն տեսական մոդելները, որոնք պատրաստվել են նաև մեր խմբի կողմից՝ հիմնված արհեստական բանականության մոդելների վրա։Այդ տվյալների բազան այժմ ակտիվորեն օգտագործվում է 40 երկրի գիտնականների կողմից։ Համարյա ամեն օր այնտեղ ներբեռնում են տվյալներ կամ իրականացնում են տեսական մոդելավորման աշխատանքներ, այսինքն այն հետազոտությունները, որոնք մենք անում ենք այստեղ, ոչ միայն մենք ենք օգտագործում, այլ նաև հետաքրքրություն է առաջացնում այլ երկրների գիտնականների համար նույնպես»՞,– ընդգծեց Նարեկ Սահակյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











