News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո Հայկական հարցը թեւակոխեց նոր փուլ, ավելի ճիշտ` վերադարձավ 1965թ.: Այս մասին հունվարի 25-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի Սենատի կողմից քրեականացնելը Հայկական հարցը վերադարձրեց իրավաքաղաքական դաշտ:

Ըստ նրա` 1965թ. Ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ հայերը փողոց դուրս եկան` արդարություն եւ տարածքային փոխհատուցում պահանջելով: «Սակայն Թուրքիան խորամանկ դուրս եկավ` ժխտման պաշտոնական դիրքորոշում որդեգրելով, օգտվելով հայկական պետականության բացակայությունից, հայերին ստի ճանապարհով ուղղորդեց: Հայերն ընկան այդ թակարդը եւ սկսեցին միայն միջազգային ճանաչում պահանջել` մի կողմ դնելով փոխհատուցման հարցը: մենք կորցրինք  50 տարի եւ շատ ջանքեր գործադրեցինք այն պարագայում, երբ հարցը բնավ էլ ճանաչման մեջ չէ: Իրեն հարգող ոչ մի լուրջ պատմաբանի համար այդ փաստը կասկածի ենթակա չէ», - նշել է  նա` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցը արդեն պատմաբանների հարց չէ, այն տեղափոխվել է իրավաքաղաքական դաշտ:

Մելքոնյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այն զուսպ արձագանքը, որը ցույց տվեց ԵՄ-ն, հուշում է, որ այս հարցում Ֆրանսիան ղեկավարվել է իր եվրոպական դաշնակիցների հետ համաձայնեցնելու սկզբունքով: Պատմաբանը չի բացառում նաեւ, որ Թուրքիայի համար ԵՄ դռները փակված են. «Հարցը այլ հարթություն տեղափոխելը պատահական չէր: Թուրքերը ժողովրդագրական տեսանկյունից մեծ սպառնալիք են Եվրոպայի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ