News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կապիտալիզմի արեւմտյան մոդելին մնացել է 3-4 տարի: Սա խաղի ավարտն է: Ֆինանսական համակարգն սպանում է իրական տնտեսությունը: Նման խոստովանությամբ է մեկնարկել «Մեծ  փոխակերպում. ստեղծելով նոր մեդելներ» լավատեսական խորագրով Դավոսի  42-րդ համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ):

Վիճաբանությունն սկսվել է դեռ համաժողովի կուլուարներում:

Փոխվելու համար ազատ շուկայի արեւմտյան մոդելին մնացել է 3-4 տարի, դավոսյան հանդիպման սկզբում հայտարարել է Carlyle ներդրումային հիմնադրամի կառավարաիչ Դեյվիդ Ռուբինշտեյնը: «Եթե չփոխվենք` ապա շուտով տանուլ կտանք»,-ասել է նա` նկատի ունենալով զարգացող երկրների հետ մրցակցությունը, քանի որ պետությունը տնտեսական այդ համակարգերում ավելի նկատելի դեր ունի, քան Արեւմուտքում եւ Արեւմտյան Եվրոպայում:

«Կապիտալիզի համար, որի պայմաններում մենք ապրում ենք  եւ որը համարում ենք աշխարհում կապիտալիզմի տեսակներից լավագույնը, դա կլինի խաղի ավարտը»,- ասել է Ռուիբինշտեյնը:

Դավոսյան ծրագրի պաշտոնական մեկնարկը կկայանա երեւանյան ժամանակով ժամը 20.00-ին:  Ժամը 20.30-ին ակնկալվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», աշխարհի առաջատար երկրների տնտեսական քաղաքականության դեմ հանդես եկող միջազգային շարժումների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Դավոսում: Ցուցարարները  հանդես են հալիս «Գրավիր ՀՏՀ-ն» կարգախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ