News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Հիլարի Քլինթոնին` Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող օրինագծի վերաբերյալ մեկնաբանությունների համար:

Այդ մասին տեղեկացնում է TRTrussian-ը` հիշեցնելով, որ հունվարի  27-ին Քլինթոնը հայտարարել էր. «Մենք երբեք  չենք հետեւի այն ճանպարհին, երբ կարծիք արտահայտելը համարվում է հանցագործություն: Պատմական հարցերի լուծման համար կառավարության իշխանությունն օգտագործելու փորձերը կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ»:Նշենք, որ «մենք երբեք» արտահայտությամբ, հավանաբար,  Քլինթոնը նկատի ուներ իրեն, ինչպես նաեւ մնացած ամերիկացիներին: Ինչ խոսք, համարձակ հայտարարություն է:

Հիշեցնենք,  որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ