News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կյանքի 93-րդ տարում վախճանվել է ամերիկյան օպերային երգչուհի Քամիլա Ուիլյամսը: Նա մահացել է կիրակի օրը` հունվարի 29-ին, Ինդիանա նահանգի Բլումինգտոն քաղաքի իր տանը: Մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունից առաջացած բարդությունը:

Սոպրանո Ուիլյամսին օպերային բեմից առաջին անգամ լսել են 1946թ. Նյու Յորքում: Երգչուհուն համաշխարհային հռչակ է բերել Ջորջ Գեշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերայի գլխավոր  մեներգի կատարումը, որի ձայնագրությունը հայտնվել է 1951թ.:

1954թ. ապրիլին Ուիլյամսը դարձել է աֆրոամերիկացի առաջին երգչուհին, ով ելույթ է ունեցել Վիեննայի պետական օպերայում: 1963թ. նրան հրավիրել են երգելու Սպիտակ տանը կազմակերպված երեկույթին: Ուիլյամսը շրջագայել է Ասիայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներում:

1997թ. Ուիլյամսը Ինդիանայի կոնսերվատորիայում, որը հայտնի էր որպես Ջեյքոբսի երաժշտական դպրոց, դարձել է վոկալի դասախոս, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ