News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդոյի» եւ մորձմոսկովյան «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին 1.5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բերեզովսկին նշեց. «Ինձ համար «Դինամոն» նոր ակումբ չէ։ Ժամանակին ես 4 մրցաշրջան եմ անցկացրել այս թիմում։ 6 տարի եմ բացակայել «Դինամոյից» եւ այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։  Հիմա «Դինամոն» եվրոպական մակարդակի ակումբ է դարձել, եւ ես կանեմ հնարավոր ամեն բան՝ թիմին օգտակար լինելու համար։ Շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ «Դինամո»։

Հիշեցնենք, որ Բերեզովսկին «Դինամոյի» կազմում հանդես է եկել 2002-2005 թ. եւ այդ ընթացքում ռեկորդ է սահմանել հետ մղած 11 մետրանոցներով։

37-ամյա դարպասապահը 69 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ