News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան հանդես է գալիս Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական մեթոդների իսպառ բացառման օգտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում, փետրվարի 13-ին, Արաբական միացյալ էմիրությունների ԱԳ նախարար Աբդուլահ Բին-Զայեդ ալ-Նահայանի հետ հանդիպումից հետո:

Նշելով, որ Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով, Լավրովն ընդգծել է, որ «դրա լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ, ռազմական մեթոդներն իսպառ պետք է բացառվեն»: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների հետ միասին ամեն կերպ աջակցել Պարսից ծոցի երկրների միջեւ անվտանգության ապահովման հարցում պայմանավորվածություն ձեռք բերելուն, հաղորդում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ