News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Եվրամիությանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտությանը լուծում գտնել: Այս մասին տեղեկացնում է  «Վատիկանի ռադիոն»:

Գրեթե մեկ ամիս առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել արագացնել վիճելի տարածքի վերաբերյալ համաձայնության գալու գործընթացը:

 «Երկուսն էլ տարբեր ժամանակ համաձայնության են եկել այն հարցում, թե ինչպիսին կլինի հակամարտության կարգավորման հիմնական ուրվագիծը », – ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի հարցերով փորձագետ եւ վերլուծաբան  Լորենս Շիթսը:

«Դա անհավանական է, քանի որ հիմնական շրջանակները` հիմնական հարցերը, որոնց շուրջ կողմերը, երեւում է, համաձայնության են եկել, հարաբերական ընդհանրություն ունեն: Բայց երբ սկսում ես քննարկել առավել մանր հարցերը, որոնք քաղաքական առումով պայթյունավտանգ են կամ վտանգավոր են վարչակազմի համար… ապա ամեն ինչ խիստ բարդանում է»,- ասել է նա  «Վատիկանի ռադիոյին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ