News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հաջողությունները քարոզչական պատերազմում բարդացնում են ԼՂՀ անկախության ճանաչումը: Այդ մասին, փետրվարի 22-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո հայերը համարեցին, թե ղարաբաղյան պատերազմն ավարտվել է. «Դա մեր մենթալիտետի առանձնահատկությունն է, մարտի դաշտում մենք առյուծներ ենք, բայց հենց հրետանային համազարկները դադարում են, մեզ թվում է, թե պատերազմն ավարտվեց: Սակայն այն դեռ շարունակվում է, բայց արդեն տեղեկատվական դաշտում, եւ տվյալ մարտահրավերը մենք պետք է ընդունենք եւ համարժեք պատասխան տանք»:

Մանասյանը նկատել է, թե Խոջալուի դեպքերը լավ ուսումնասիրվել են հայկական կողմից, սակայն, ցավոք, առաջին պլան չեն մղվել այդ տեղեկատվական պատերազմում. «Մենք մտածում էինք, թե արդարությունը կհաղթանակի, սակայն այն չի կարող հաղթել, եթե չեն պաշտպանում: Դրա արդյունքը դարձավ Պակիստանի կողմից Խոջալուի «ցեղասպանության» ճանաչումը, եւ մեքսիկայի կողմից ճանաչելու սպառնալիքը: Ադրբեջանի հաջողությունները քարոզչական պատերազմում բարդացնում են ԼՂՀ անկախության ճանաչումը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ