News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին հանդիպումը 2012 թվականին անցկացնելու է փետրվարի 28-ին, մրցելով  Սերբիայի ընտրանու հետ: Արդեն հաջորդ օրը մեր ընտրանին ուժերն է չափելու Կանանդայի հավաքականի հետ: Նշենք, որ երկու հանդիպումներն էլ կայանալու են Կիպրոսում:

Այսօր պարզ դարձավ, որ մեր հավաքականը կարող է ընկերական եւս մեկ հանդիպում անցկացնել մայիսի 31-ին Ավստրիայում Հունաստանի հավաքականի հետ:

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ այդ հանդիպումն անցկացնելու համար Ֆուտբոլի Հունաստանի ֆեդերացիայի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել. «ՀՖՖ-ն մնում է իր սկզբունքներին հավատարիմ եւ հանդիպման անցկացման վերաբերյալ բոլոր մանրամասները կհրապարակի միայն խաղի անցկացման պայմանագիրը պաշտոնապես ստորագրելուց հետո»,-նշված է ՀՖՖ մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

Ավելացնենք, որ Հունաստանի հավաքականը Եվրո-2012-ի մասնակից թիմերից մեկն է եւ ընդգրկված է «A» խմբում, որտեղ հաջորդ փուլ դուրս գալու համար մրցելու է Ռուսաստանի, Լեհաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ: Իսկ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հունաստանի ընտրանին այն եզակի թիմերից մեկն է, որը ոչ մի պարտություն չի կրել ընտրական մրցաշարում: Պորտուգալացի Ֆեռնանդու Սանտուշի թիմը Հայաստանի հավաքականի հետ խաղով ձգտելու է առավելագույնս լավ նախապատրաստվել Եվրո-2012-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ