News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար, հենց հիմնարկի ներսում մակարոնի արտադրամաս է հիմնվել, որտեղ աշխատում են դատապարտյալները:

«Արտադրվում է երեք տեսակի մակարոնեղեն, հիմնականում մակարոն, վերմիշել եւ լապշա»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Աջակցություն դատապարտյանլներին» հիմնադրամի տնօրեն Սուրեն Մանուկյանը: Ըստ նրա, արտադրվում է ժամում 80 կիլոգրամ մակարոնեղեն:

«Վանաձոր» ՔԿՀ-ի տնօրեն Արտյոմ Մխոյանի խոսքով, արտադրամասում աշխատելու են հիմնականում հիմնարկի տեխնիկատնտեսական մասում ընդգրկված դատապարտյալները, իսկ ընտրությունն արվել է դատապարտյալների ցանկությամբ: «Իրենք դիմել են, մենք էլ սահմանված կարգով ընդգրկել ենք նշված մասում, հաշվի առնելով իհարկե դատապարտյալի բնութագիրը եւ կատարված հանցագործության տեսակը»,-ասաց նա:

Արտադրամասը հիմնվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալներին» ծրագրի կողմից,  ու արդեն մոտ 2 շաբաթ գործարկվում է:

Աշխատատեղերն ու արտադրության ծավալները հետզհետե նախատեսվում է մեծացնել: Արտադրամասի աշխատակից դատապարտյալներն ստանալու են աշխատավարձ` իրենց կատարած աշխատանքի դիմաց: Այս պահին, Արդարադատության նախարարության կողմից նախատեսվում է Հայաստանի մասշտաբով այլ քրեակատարողական հիմնարկներում եւս, ելնելով իրենց դատապարտյալների թվից, զարգացնել մի շարք արտադրություններ:

Հավելենք, որ մակարոնեղենի արտադրամասը «Վանաձոր» ՔԿՀ-ում միակն է ողջ հանրապետությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ