News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորը հաստատել է Ճապոնիայի բուհերի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Զոլյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ճապոնական կողմը արձագանքել է առավել վաղ արված համագործակցության առաջարկին, նշել է, որ որոշակի արձագանք եղել է: «Համենայն դեպս, դեսպանը շատ դրական արձագանքեց եւ բացի այդ, ինձ ճապոներենի դասագիրք է ուղարկել: Դրանով երեւի ուզում է ցույց տալ, որ ինքը չի մոռացել մեր առաջարկի մասին: Բայց այդ ամենը ժամանակ եւ  որոշակի համաձայնեցում է պահանջում, հատկապես եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա երկրաշարժից եւ ատոմակայանի վթարից  հետո Ճապոնիան այնքան էլ լավ վիճակում չէ», - նշել է Սուրեն Զոլյանը` հավելելով, որ ԵՊԼՀ-ում ճապոներեն դասավանդում է ճապոնացի դասախոսը: Ռեկտորի խոսքով` գլխավորն այն է, որ դեսպանն այցելել է բուհ եւ համոզվել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մեջ:  «Հարցը փակված չէ, բայց որոշակի ժամանակ է հարկավոր, հատկապես երբ խոսքը միջպետական կապերի մասին է», - նշել է Սուրեն Զոլյանը:

Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Տիկահիտո Հարադան 2011թ. նոյեմբերի 9-ին այցելել է ԵՊԼՀ: Ճապոնացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտորը բուհերի միջեւ համագործակցությունը զարգացնելու առաջարկ է արել: Դեսպան Տիկահիտոն իր հերթին խոստացել է ուսումնասիրել համագործակցության խորացման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ