News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գաղտնիք չէ, որ հայրենի ոստիկանների վարկանիշը հասարակ քաղաքացիների շրջանում այնքան էլ բարձր չէ, որի պատճառներից հիմնականը, թերեւս, այն է, որ համակարգում աշխատող որոշ ոստիկաններ «օրը ցերեկով» խախտում են օրենքը, ու «հաջորդ վայրկյանին» պահանջում, որ քաղաքացիներն օրինապահ լինեն։

NEWS.am-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է տրամադրել, որում ոստիկանները հատում են Բաղրամյան փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով։

Ակնհայտ է, որ այդ պահին ոստիկանները օպերատիվ գործողություն չեն կատարում, այլապես մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը «ճեմելով» չէին անցնի։

Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, ժամը 13։00-ի սահմաններում։

Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սույն իրավախախտման համար նախատեսված է 3000 դրամ տուգանք:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ