News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արդեն երկու տասնամյակ է Սոմալիում քաոս է տիրում: Փաստացի, երկրում իշխանություն չկա: Զինված ծովահենները եւ զինյալները ահաբեկում են ոչ միայն տեղի բնակչությանը, այլ նաեւ հարձակվում օտարերկրյա նավերի վրա, որոնք նավարկում են թերակղզու ափերի մոտով, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

REGIONSru-ը հաղորդում է, որ ռազմական հակամարտության մեջ են ներքաշվել նաեւ երեխաները:

Իսլամական խմբավորման, մասնավորապես «Ալ-Շաբաբ»-ի զինյալները առեւանգում են տղաներին, որպեսզի նրանցից զինվորներ պատրաստեն: Նրանց տանում են հենց դպրոցներից եւ տներից:

Սումալիի ճակատագրի մասին խոսվում էր փետրվարի 23-ին` Լոնդոնում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ: Դրան մասնակցում էին ավելի քան 50 երկրների եւ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ Սոմալիի բոլոր շրջանների ներկայացուցիչներ: Ժամանակավոր կառավարության մանդատը ավարտվում է հինգ ամսից: Հանդիպման բոլոր մասնակիցները պաշտպանել են նոր կառավարության ձեւավորման առաջարկը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սոմալիի վարչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին չի բացառել «Ալ-Կաիդայի» ուժերի նկատմամբ օդային հարվածներ հասցնելու հավանականությունը, բայց միայն այն դեպքում, երբ դա վտանգ չներկայացնի խաղաղ բնակչության համար, գրում է «Իզվեստիա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ