News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեւ-սպիտակ «Արտիստը» ֆիլմը եւս մեկ քայլ է կատարել դեպի ցանկալի Օսկար` միանգամից  ֆրանսիական 6  «Սեզար» է ավելացել ֆիլմի գանձարանում, որն արդեն լի է բոլոր հնարավոր կինոմրցանակներով` ներառյալ շների «Ոսկե վզկապը»:

Միշել Խազանովիչուսի խումբը հաղթել է «լավագույն ֆիլմ», «կնոջ լավագույն դեր», «լավագույն ռեժիսորական աշխատանք»,  «լավագույն ինքնատիպ երաժշտություն», «լավագույն լուսանկար» եւ «լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում:

Սակայն տղամարդու գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենն այս անգամ առանց մրցանակի մնաց, «տղամարդու լավագույն դեր» անվանակարգում նրանիս առաջ անցավ ֆրանսիական հասարակության կուռք 34-ամյա Օմար Սին, որը մրցանակ ստացավ Էրիկ Թոլեդանի եւ Օլիվյե Նակաշի  «Անձեռնմխելիները» ֆիլմի դերակատարման համար:  Այդ դրամատիկական կատակերգությունը ներկայացվել էր 13 անվանակարգերում, սակայն ստացել է միայն մեկ արձանիկ:

«Սեզարը» հանձնվում է  ամեն տարի կինոարվեստի շուրջ 4 հազար մասնագետների որոշմամբ, արարողությունը տեղի է ունենում փարիզյան «Շաթլե» երաժշտական թատրոնում, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ