News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հորդանան գետի արեւմտյան ափին, Ռամալլահի մոտ պաղեստինցիների եւ իսրայելցի զինվորականների միջեւ բախումների արդյունքում մեկ արաբ է սպանվել:

Փետրվարի 24-ին պաղեստինցիները Կալանդիա բնակավայրի մոտ գտնվող անցակետի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել` դժգոհություն հայտնելով, որ Տաճարի լեռան վրա ավելի վաղ կազմակերպված ցույցը կասեցվել էր: Արդյունքում մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, մեկը մահացել էր հիվանդանոցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տաճարի լեռան վրա գտնվող «Ալ Ակսա» մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո հարյուրավոր պաղեստինցիներ քարեր էին նետել իսրայելցի ոստիկանների վրա: Ի պատասխան նրանք հատուկ միջոցներ էին կիրառել: Արդյունքում, վնասվածքներ էին ստացել 11 սպաներ եւ մոտ մեկ տասնյակ ցուցարարներ, մոտ 40 մարդ ձերբակալվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ