News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 25-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում:  Ժամը 12:30-ի սահմաններում, կոմբինատի հանքում մահացել է նույն հանքում աշխատող, 22-ամյա Գարիկ Աղճյանը: 

NEWS.am-ի  Լոռիի թղթակցի հետ զրույցում Ախթալայի ԼՀԿ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Շահնազարյանը մանրամասնեց կատարվածը, պատմելով. «Հանքաքարի տատանման ժամանակ էլեկտրաքարշի անտոգրաֆը շարժվել է, Գարիկը կաբինկայից գլուխն ու մարմինը դուրս է հանել, որ ուղղի, քարը կպել է գլխին ու սեղմել կողքի պատին»: 

Ըստ Շահնազարյանի, կատարվածը անվտանգության կանոնների չպահպանման արդյունք է: Նա նշեց նաև, որ երկուշաբթի օրը դեպքի վայր են ժամանելու Տեխնիկական Անվտանգության կենտորոնի աշխատակիցները,  որոնք տեղազննություն կատարելուց հետո կտան կատարվածի կոնկրետ պարզաբանում: 

NEWS.am-ի մարզի թղթակցին  հայտնի դարձավ, որ 22-ամյա Գարիկ Աղճյանը Ախթալա էր տեղափոխվել մոտ 2 ամիս առաջ` Լոռիի մարզի Սպիտակ քաղաքից, Ախթալայում  բնակվելու և աշխատելու նպատակով:  Այլ մանրամասներ կներկայացնենք քիչ ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ