News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լիբանանում, փետրվարի 26-ին, ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնության կազմակերպվել էր «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:

Միջոցառմանը ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, հայ քաղաքական կուսակցությունների եւ ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ: ՀԲԸՄ գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը ներկայացրել է մանրամասներ Ցվետանա Պասկալեւայի գործունեության մասին:

Իր խոսքում Պասկալեւան խոսել է, Ղարաբաղի հերոսական ժողովրդի, նրա արդարացի իրավունքների, ինչպես նաեւ ֆիլմի նկարահանման հետ կապված մանրամասների մասին:

Հավաքվածները մեծ ուշադրությամբ դիտել են ժապավենը եւ բուռն ծափահարություններով իրենց հարգանքի տուրքը մատուցել են ֆիլմի հեղինակին: Կինոդիմումից հետո տեղի է ունեցել ընդունելություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ