News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ վերջերս լուրջ խախտումներ են բացահայտվել թռչնաբուծության ոլորտում` կապված վտանգավոր թափոնների եւ բնապահպանական համապատասխան վճարները չվճարելու հետ

Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, թռչնաբուծությամբ զբաղվող 7 խոշոր կազմակերպություններում թռչունների տարեկան միջին քանակը կազմել է 3 մլն 35 000: Ըստ Վերահսկիչ պալատի, մեկ թռչնի միջին քաշը նույնիսկ 1 կգ ընդունելու դեպքում, միայն թռչնի ծերտը, ըստ տեսակարար ցուցանիշների, պետք է կազմեր օրական 151.7 տոննա, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում կառաջանա շուրջ 55 370 տոննա 4-րդ դասի վտանգավորության թափոն:

Մինչդեռ, վարչական վիճակագրական հաշվետվությունների համաձայն, այդ կազմակերպություններն առաջացրել են ընդամենը 13.8 տոննա վտանգավոր թափոններ, իսկ վճարված ընդհանուր բնապահպանական վճարը կազմել է տարեկան ընդամենը 100 000 դրամ:

Վերոնշյալ փաստից կարելի է եզրակացնել, որ կեղծիք է թույլ տրվել. թռչնաբուծությամբ զբաղվող բազմաթիվ ընկերությունների կողմից թափոնների իրական զանգվածը թաքցվել է բնապահպանական համապատասխան վճարի վճարումից խուսափելու նպատակով:

Խոսքը բավականաչափ մեծ գումարների մասին է: Բավական է միայն տեղեկացնել, որ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր տոննայի համար, ըստ վտանգավորության դասակարգման, սահմանված է 1500 դրամից մինչեւ 48000 դրամ բնապահպանական վճար:

Ավելին. 4-րդ դասի վտանգավորության թափոններից ազատվելու համար դրանք, ամենայն հավանականությամբ, լցվել են գետեր, թունավորել շրջակա միջավայրը, հակառակ դեպքում դրանք պետք է լինեն համապատասխան վայրում կամ վայրերում` հանդիսանալով հիշյալ վճարներից խուսափելու իրեղեն ապացույց:

Ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը, չնայած այս ամենին, իր իրականացրած վերահսկողությամբ ձեռք բերված նյութերը գլխավոր դատախազություն չի ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ