Հայաստանի տարածքում մարտի 3-ի, ժամը 09.00-ի դրությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Սիփան եւ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները :
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ, Թթու Ջուր, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Վարդենուտ, Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:
Նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 3-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: