News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբիայում մարդու իրավունքների խախտումներով եւ ռազմական հետաքննություններով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովին Մուամար Քադաֆիի սպանության վերաբերյալ չի հաջողվել ոչ մի նոր բան պարզել:

Հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Քադաֆին եւ նրա որդի Մատոսիմը գերի են վերցվել Միսրատա քաղաքի գրոհայինների կողմից 2011թ. հոկտեմբերի 20-ին եւ որոշ  ժամանակ անց նրանց «մահացած են գտել»:

«Հանձնաժողովն ի վիճակի չէ հաստատել, թե Քադաֆիի մահն անօրինական սպանության արդյունք է եւ խնդրում է  թույլ տալ ավարտել հետաքննությունը»,-ասված է փաստաթղթում:

Հանձնաժողովը նաեւ հայտնում է, որ Լիբիայի ներկայիս իշխանությունները հրաժարվել են հանձնաժողովին տրամադրել Քադաֆիի մարմնի դիահերձման արդյունքները եւ լուսանկարներ սպանության վայրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ