News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երիտասարդ վարորդ Մանսուր Աբդուլաեւի  անպատասխանատու վարքագծի պատճառով տուժել է 21-ամյա Վազգեն Հարությունյանը: Տուժել է եւս երեք մարդ, ովքեր պատահարի ժամանակ գտնվել են կայանված մեքենաների մոտ: Նրանցից մեկը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել:

Ինչպես պատմել են  Life News-ին,  բախվել են արագությամբ սլացող սեւ «Բենթլին», որի ղեկին գտնվել է 19-ամյա Մանսուր Աբդուլաեւը եւ «Սուբարուն», որը վարել է Հարությունյանը:  Ամենահետաքրքիրն այն է, որ վթարից անմիջապես  հետո փոխել են «Բենթլիի» համարները: Մերկասառույցի վրա պտտվելով` մեքենաները հավածել են կայանված մի քանի BMW-ների եւ «Մազդայի», որից հետո միայն կանգ առել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ