News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, անցած շաբաթ «խոզի գրիպի» պատճառով մահվան ավելի քան 1000 դեպք է գրանցվել: Նշենք, որ ապրիլից մինչ այժմ արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան 7,800 դեպք, որոնց ճնշող մեծամասնությունը` 5,360 դեպք, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում է գրանցվել:

Այդուհանդերձ, ԱՀԿ-ի տվյալները վկայում են այն մասին, որ վերջին շրջանում աճել է զոհերի թիվը՝ հատկապես Եվրոպայում, ուր անցած շաբաթվա ընթացքում «խոզի գրիպին» զոհ է գնացել առնվազն 650 մարդ: H1N1 վիրուսի առավել մեծ ակտիվություն է նկատվել Մոլդովայում: Համաճարակի ակտիվությունը պակասել է Բելառուսում, Սերբիայում եւ Ուկրաինայում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «խոզի գրիպի» մահվան կասկածանքով առաջին դեպքն է արձանագրվել նաեւ Հայաստանում: Նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 25 հիվանդ:

Հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել եւ հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ