News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրի հարցադրումը, թե ինչպես կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ, ունի հստակ պատասխան: Այս մասին այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ գամագումարի իր ելույթում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր: Ամենակարեւոր խնդիրը զբաղվածության խնդիրն է: Հայ մարդը եթե աշխատանք ունեցավ, եթե կարողանա պահել իր ընտանիքը, նա երբեք ու երբեք չի լքի հայրենիքը: Հայոց տնտեսության մեջ անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: Նաեւ անչափ կարեւոր է, որ չխանգարեն աշխատող մարդուն եւ չստեղծեն անհարկի խոչընդոտներ: Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչն էլ բնականաբար մարդուն կպահի իր հողի վրա, իր հայրենիքում:

Մենք չպետք է մոռանանք մեր երկրի ամենաուժեղ զենքը արժանապատիվ եւ բարեկեցիկ ապրող մարդն է, ով սիրում է իր հայրենիքը եւ այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք. Սա է մեր կարգախոսը եւ մենք գիտենք ինչպես հասնել այդ ամենին:

Նշենք, որ ԲՀԿ-ի նախկինում ունեցած կարգախոսներին («Մեր խոսքը գործ է», «Կառուցենք բարգավաճ երկիր», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք») ավելացել է եւս մեկը, որը կլինի այս ընտրությունների նախընտրական կարգախոսը, հետեւյալն է. «Հավատա, վստահիր, պահանջիր»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն է. «Հավատանք, որ փոխենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ