News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ի գիշերը ավազակային հարձակում է կատարվել «Տանուկի» ռեստորանի վրա: Դա այն նույն ռեստորանն է, որից դուրս գալիս սպանել էին գործարար Իրինա Զիրոյանին եւ նրա թիկնապահին:

«Ժամը 01:00-ի սահմաններում ռեստորանի հաստատություն են ներխուժել երեք մարդ, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակով, մյուս երկուսը` կացիններով:Հարձակվողներից մեկը երկու անգամ օդ է կրակել, ինչից հետո ռեստորանի աշխատակիցներին ստիպել է գանձարանից հանել օրվա եկամուտը: Հանցագործներն ավելի քան միլիոն ռուբլի են տարել», - լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ինչպես պատմել է ռեստորանի մենեջերներից մեկը, հանցագործները երեք կամ չորս հոգի են եղել: Նրանցից մեկը զինված է եղել ատրճանակով, մյուսը` մեծ մուրճով, երրորդի ձեռքին կացին հիշեցնող ինչ-որ բան է եղել:

«Տանուկիի»  աշխատակիցները պատմել են, որ հարձակումն իրագործվել է կայծակնային արագությամբ: Հանցագործները ներխուժել են հաստատություն, անձնակազմին պառկեցրել հատակին, ռեստորանի ադմինիստրատորին ստիպել են բացել գանձարանը եւ այնտեղից հանել հաստատության այդ օրվա եկամուտը` 1 միլիոն ռուբլուց ոչ պակաս: Կողոպտիչները հեռացել են սեւ գույնի «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննչական խումբը, հաղորդում է REGIONS.RU-ն:

Հիշեցնենք, մարտի 1-ին Վարշավյան մայրոււղու հենց այդ նույն ռեստորանից դուրս գալիս սպանվել էր գործարար Իրինա Զիրոյանը: Նա հաստատության սեփականատերն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ