News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գեներալ Մանվել Գրիգորյանի դերը եւ մասնակցությունն օրենսդիր մարմնում դրական կլինի: Այս մասին մարտի 19-ի մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` խոսելով ՀՀԿ-ի հրապարակված համամասնական ցուցակի մասին:  

Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ է կապված առաջին հորիզոնականներում «Երկրապահի» ներկայությունը, Զաքարյանը նշել է, որ  «Երկրապահ» կամավորականների միության անդամները կուսակցության ցուցակ են ներառվել տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին զուգահեռ, որոնց հետ կուսակցությունը սերտ համագործակցել է:  Բացի դրանից, ցուցակներում կան նաեւ մշակույթի գործիչներ, որոնց հետ համագործակցությունը վերջին տարիներին ակնառու է եղել:

Խոսելով այն մասին, թե արդար է արդյոք, որ կուսակցության ակտիվ գործիչները, ինչպես, օրինակ, Հովհաննես Սահակյանը, հայտնվել են ներքեւի հորիզոնականներում, ինչպես նաեւ այն մասին, թե ուր են խոստացված «նոր դեմքերը», Զաքարյանը վստահություն է հայտնել, որ Սահակյանը այդտեղ խնդիր չի տեսնում: Նա ընդգծել է, որ կարեւոր չէ, թե ով որ հորիզոնականում է տեղակայված, ավելացնելով, որ օրինակ ինքն անցյալ ընտրություններին եղել է 105-րդ տեղում եւ անցել է խորհրդարան:

Պատգամավորը նաեւ նշել է, որ կուսակցության ցուցակում ներառված են նաեւ նոր անձանց անուններ, եւ կարեւոր չէ, որ նրանք առաջին տեղերում չեն:  «Էությունը դիրքի մեջ չէ, կան շատ ակտիվ գործիչներ, որոնք բնավ էլ չեն ներառված կուսակցության ցուցակում», - նշել է նա`ավելացնելով, որ կուսակցության ցուցակում չկան այնպիսի անձինք, ովքեր կարող են վարկաբեկել այն:

Զաքարյանը նաեւ նշել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները: Պատգամավորը նշել է, որ ցուցակն արտացոլում է կուսակցության ներքին ընդհանուր քաղաքական որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ