News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որտեղ անդրադառնում է մանկավաճառ բժշկուհու` առողջապահության ոլորտում աշխատելու խնդրին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ`մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, թեեւ Վճռաբեկ դատարանը նրա մեղքը հաստատող վճիռ է կայացրել: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից խոստացան, որ Քաղաքապետարանի հետ խնդիրը քննարկելուց հետո 3 օրվա ընթացքում որոշումը կհրապարակվի: Միայն մեկ ամիս անց Առողջապահության նախարարությունից մենք  նամակ ստացանք, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է: Դրանից էլ ուղիղ երկու ամիս է անցել, բայց  որոշումն այդպես էլ չի հանրայնացվել:

Եվ քանի որ գինեկոլոգ Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել նույն բուժհաստատությունում` քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, իսկ Դուք լռում եք, մեզ մոտ կասկածներ են ծագում, որ իրավիճակը կոծկելու որոշակի շահագրգռվածություն կա:

Հուսով ենք, որ արդարությունն ի վերջո կհաղթի. Դուք արժանվույնս «կգնահատեք» հանցագործ բժշկուհու արարքը եւ թույլ չեք տա նրան խաղալ այլ նորածինների ճակատագրի հետ եւս: Նման բժիշկների առկայությունը ստվերում է առողջապահության եւ, մասնավորապես, ծննդօգնության ոլորտը բարելավելու Ձեր եռանդուն ջանքերն ու խարխլում մարդկանց վստահությունը»:

Նամակի կրկնօրինակը ուղարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տպել
Ամենաշատ