News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանաձորում ադեն սկսվել են քաղաքի փողոցները ավազից մաքրելու աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր` մարտի 19-ին, Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությունն անցկացրել է Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, ով նախ տեղեկացել է նախորդ շաբաթ տրված հանձնարարականներին, այնուհետ լսել բաժինների պետերի զեկուցումները կատարած եւ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ քաղաքի բյուջեն տարեսկզբից կատարվել է 82.8 տոկոսով, ամսվա սկզբից հավաքագրումը կազմում է 17.8 մլն դրամ, շաբաթվա սկզբից բյուջե է մուտքագրվել է 14 մլն:

Նախորդ շաբաթ վնասազերծվել է 16 թափառող կենդանի, նորերով փոխարինվել 34 վառված լամպ: Անդրադառնալով  Դարպաս գյուղում տիրող աղբի պատճառով ստեղծված հակահիգիենիկ վիճակին, փոխքաղաքապետը պահանջեց խստիվ զգուշացնել աղբ տեղափոխողներին, աղբը միայն սահմանված վայրում թափել, հակառակ դեպքում ըստ Նորիկ Սարդարյանի, վերջիններս պատասխանատվության կենթարկվեն: Միաժամանակ նա պահանջ դրեց, որ աղբը տեսակավորող եւ վերամշակող ընկերությունը ժամանակին կատարի տեսակավորումը, վերամշակումն ու տեղափոխումը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ