News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի դերասան Ջեյմի Ուեյլեթը` Հարրի Փոթերի մասին կինոսագայում Վինսենթ Քրեբբի դերակատարը, մեղադրվում է  2011 թվականի ամռանը Լոնդոնի անկարգությունների ժամանակ մեկ շիշ շամպայնի գողության եւ բռնկվող խառնուրդ պահելու մեջ:

Ուեյլեթի մասնակցությունը արձանագրել են Լոնդոնի հյուսիսային թաղամասերից մեկի`  Չալք Ֆարմի հսկող տեսախցիկները:

Առաջին անգամ տեսագրությունում նա հայտնվում է երեկոյան 10:45-ին` փախչելով Չալք Ֆարմ Ռոուդով այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ կոտրել էին  Sainsbury սուպերմարկետի ցուցափեղկերը: Մի քանի րոպե անց նա մի շիշ գինի է վերցնում ընկերոջից, որը խանութից մի քանի շիշ էր գողացել:

Մոտավորապես 90 րոպե անց երիտասարդ դերասանը նորից էր նկատվել տեսախցիկների կողմից, այդ ժամանակ արդեն  գլուխը գլխարկով ծածկված, շարֆով, որը փակում էր դեմքի ներքեւի մասը, եւ բենզինային ռումբը ձեռքին, հայտնում է NEWSru.com-ը:

Մեղադրող կողմը պնդում է, որ դերասանը տնից ուղեւորվել է Քեմդեն, որպեսզի միանա ավազակախմբերին եւ մասնակցի քաղաքացիական անկարգություններին: Ուեյլեթը հայտարարում է, որ «հիացած»  է եղել խռովություններով, սակայն բռնությանը մասնակցելը հերքում է: Նա ընդուննել է տեսախցիկների արձանագրած երկու դրվագները` բացատրելով, սակայն, որ իրեն ուղղակի խնդրել են տեղադրել պայթուցիկ սարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ