News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սիրիայի բարեկամների» երկրորդ հանդիպումը Ստամբուլում կայանալու է ոչ թե ապրիլի 2-ին, ինչպես նախաետսված էր, այլ մեկ օր շուտ` ապրիլի 1-ին: ժամանակացույցում նման փոփոխությունները պայմանավորված են կազմակերպչական հարցերով, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլում ակնկալվում է խաղաղ միջոցներով Սիրիայի ճգնաժամի կարգավորման որոշումների ընդունում:

Դրանք վերաբերելու են Սիրիայի միջազգային մեկուսացմանը, Ասադի ընտանիքի օտարերկրյա ակտիվների սառեցմանը, մարդասիրական միջանցքի ստեղծմանը:

Նշենք, որ խմբի առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Թունիսում, Ռուսաստանն ու Չինաստանը դրան չեն մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ