News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

14 երեխաներ Հնդկաստանի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավտովթարի զոհ են դարձել: Դպրոցական ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապահից եւ ընկել առվի մեջ:

ВВС-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգում: Նախնական տեղեկություններով, վարորդը չի կարողացել կողմնորոշվել` փորձելով խուսափել մոտոցիկլետի հետ բախումից: Պատահարի ժամանակ ավտոբուսում գտնվել է 40 երեխա:

Ներկա պահին հայտնաբերվել է 14 դիակ, մի քանի երեխաներ փրկվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ