News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքօլուն  համագործակցել է «Զորյան» ինստիտուտի հետ` եւս մեկ քար դնելու Հայոց ցեղասպանության մասին «գիտելիքների ընդհանուր բազայի» հիմքում: Զարաքօլուն,  չնայած որ 2011թ. հոկտեմբերից բանտում է Քրդական համայնքների միության գործին իբր մասնակցության համար,  չի դադարեցրել ջանքերը  «1915թ. իրադարձությունների»  եւ հաջորդող տարիների մասին  պատմական ճշմարտությունը վեր հանելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է  «The Armenian Weekly»-ին,  Զարաքօլուի  «Belge Yayinlari» հրատարակչությունը լույս է ընծայել «Alman Belgeleri Ermeni Soykimi 1915-16: Alman Disisleri Bakanligi Siaysi Arsiv Belgeleri» գիրքը` «1915–1916 թթ. Հայոց ցեղասպանությունը. Փաստաղթղթեր Գերմանիայի ԱԳՆ քաղաքական արխիվներից» աշխատության թուրքերեն տարբերակը: Գիրքը 10-ամյա հետազոտությունների  արդյունք է, որի խմբագրումն ու թարգմանությունն  իրականացրել են Վոլֆգանգ եւ Սիգրիդ Գուստերը: Սա  Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի դիվանագետների կողմից  Բեռլին ուղարկված Հայոց ցեղասպանությունը նկարագրող  218 հեռագրերի, նամակների եւ հշվետվությունների ընդգրկուն  ժողովածու է: 

Նոր գիրքը «Ստեղծել գիտելիքների ընդհանուր բազա» երկարաժամկետ ծրագրի մասն է, որի նպատակը Թուրքիայում արգելված պատմության մասին արժանահավատ տեղեկություն ապահովելն է: «Զորյան» ինստիտուտը փորձել է  օգնել` տրամադրելով  գիտական հետազոտություններ,  Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներ թուրքերեն եւ այլ լեզուներով: «Զորյան» ինստիտուտի պատվերով մյուս փաստագրական եւ վերլուծական հրապարակումները եղել են «Հետլերը եւ Հայոց  ցեղասպանությունը» («Belge» հրատարակություն), «Դատավարություն Ստամբուլում» (Bilgi University Press) գործերը:

Ռագիփ Զարաքօլուն  թուրքական պետության կողմից հետապնդվում է  տարիներ շարունակ`  Թուրքիայում ազատ խոսքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների հրապարակային պաշտպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ