News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Իոահիմ Հաուքը պաշտոնապես երդվել է: Մարտի 23-ի առավոտյան նա մասնակցել է խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին` Ռեյխստագի պատմական շենքում, եւ արտասանել է ԳԴՀ-ի նախագահի կարգավիճակում առաջին ճառը:

Արարողությանը ներկա է եղել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Առաջին անգամ հանրությանն է ներկայացել նաեւ պետության նախկին ղեկավար Քրիստիան Վուլֆը:

Իոահիմ Հաուքը երդվել է, որն ավարտվել է հետեւյալ խոսքով. «Եւ թող օգնի ինձ Աստված»: Նա ասել է ճառ, որում ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղվածությունը նախագահական ժամկետի առաջիկա հինգ տարիների ընթացքում: 

Ռեյխստագի արարողությունից հետո Գերմանիայի նախագահը կուղեւորվի իր նստավայր` Բելվիայի ամրոց, որտեղ տեղի կունենա պետության նոր ղեկավարի ռազմական ողջույնի արարողությունը: Երկուշաբթի օրը Հաուկն արդեն իր առաջին այցը կկատարի Գերմանիայի նախագահի կարգավիճակում, նա կայցելի Լեհաստան, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին 72-ամյա Իոահիմ Հաուկն ընտրվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ: Նախկին նախագահ Քրիստիան Վուլֆն ստիպված է եղել հրաժարական տալ անձնական շահերի համար  պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքի ճնշման տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ