News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել Բելառուսի նկատմամբ որոշակի պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ: ԵՄ անդամ երկրների  արտգործնախարարների խորհրդի` լրատվամիջոցների համար փակ նիստն այժմ ընթանում է Բրյուսելում:

Ինչպես հայտնում է «ԲելաՊԱՆ»-ը, նիստից առաջ ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հերթական անգամ հայտարարել է, որ  բելառուսցի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատվեն: 

Ավելի վաղ Բրյուսելում աղբյուրները հայտնել էին, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները կարող են ընդլայնվել 29 ընկերության եւ 12 անձանց` դատավորների, դատախազների, գործարարների հաշվին, որոնք ԵՄ-ի տեսանկյունից պատասխանատու են մարդու իրավունքների խախտման եւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ճնշման համար, ինչպես նաեւ աջակցում կամ հանդիսանում են Լուկաշենկոյի կառավարության շահառուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ