News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նորընտիր նախագահ Նիկոլայ Թիմոֆթին երդում է տվել եւ պաշտոնապես անցել նախագահի լիազորությունների կատարմանը: Արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի հատուկ նիստում: Հանրապետության պալատում ներկա են եղել երկրի ղեկավարության ներկայացուցիչները, պատգամավորները, հավատարմագրված դիվանագետները եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:

Ավանդույթի համաձայն, Թիմոֆթին երդվել է ձեռքը դնելով երկրի Սահմանադրության վրա, ապա ելույթ է ունեցել, որտեղ թվարկել է իր առաջնահերթությունները: Նախագահի խոսքով, ինքը մտադիր է կենտրոնանալ հասարակության համախմբման, Եվրոպային ինտեգրվելու, մերձդնեստրյան հակամարտությունը լուծելու խնդիրների վրա, ինչպես նաեւ պատրաստվում է շարունակել ժողովրդավարական գործընթացները:

Դրանից հետո Նիկոլայ Թիմոֆթին ծաղիկներ է դրել Մոլդովայի պետության հիմնադիր Շտեֆան Մեծի հուշարձանին:

Այնուհետեւ, ըստ արձանագրության, պետական նստավայրում տեղի է ունեցել ռազմա-արձանագրային արարողությունը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մոլդովայի խորհրդարանականներին հաջողվել է կարգավորել 2009-ի գարնանը սկիզբ առած քաղաքական ճգնաժամը, երբ չէին կարողանում նախագահ ընտրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ