News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վեստա հսկա աստերոիդը շատ հատկանիշներ ունի, որոնք բնորոշ են Երկրի նման մոլորակներին: Նման եզրահանգման են եկել հետազոտողներն` ուսումնասիրելով  ամերիկյան Dawn զոնդից ստացված նոր տվյալները:

NASA-ի զեկույցում նշվում է, որ մինչ այժմ Վեստան պարզապես համարվում էր Արեւային համակարգի խոշոր աստերոիդներից:

Վեստան համարվում է մեծությամբ երկրորդ աստերոիդը եւ ունի 530 կմ տրամագիծ:  Մանրամասնորեն ուսումնասիրելով նրա մակերեւույթը` գիտականները եկել են այն եզրահանգման, որ այն պատկանում է երկնային մարմինների անցումային տեսակին:

Հետազոտողների խմբի ղեկավար Քրիստոֆեր Ռասելը հայտնել է, որ շատ բան վկայում է այն մասին, որ Վեստան բարդ երկրաբանական գործընթացներով է անցել` նման երկնայինին եւ լուսնայինին: Նրա մակերեւույթի մեծ մասը կազմում է` Ռեասիլվիյա խառնարանը: Բացի այդ, նրա վրա կան շատ մեծ եւ փոքր խառնարաններ` երկնային մարմինների անկման հետքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ