News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սերժ Էրդեքյանի «Սայաթ կոլա» երաժշտական կատակերգությունը, Հակոբ Կլաֆյանի բեմադրությամբ,  Մարսելի, Փարիզի, Լիոնի, Էքս ան Պրովանսից հետո Վալասնում հայերի մշակութային միության հրավերով ցուցադրվել է Բուր լը Վալանսի «Théâtre le Rhône»-ում:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին, հանդիսատեսի թվում են  եղել Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանը:Կատակերգությունը պատմում է երկրորդ-չորրորդ սերնդի հայերի կյանքի մասին, ովքեր բախվում են կրկնակի մշակույթի `մտքով գտնվելով Ֆրանսիայի, սրտով` Հայաստանի հետ: Ներկայացման լեյտմոտիվը ինտեգրացիայի կամ ձուլման մասին հարցն է: Էրդեքյանի կատակերգությունը գրավել է հանդիսատեսին եւ օգնել, որ  իրենց հարց ուղղեն Ֆրանսիայում հայկական ինքնության մասին: Արդյո՞ք Հայաստանը դեռ մնում է իրենց երազանքի երկիրը:  Ինչո՞ւ պարզապես չապել ուրախ եւ անհոգ` չմտածելով սեփական հայկականության մասին:  Ծիծաղ առաջացնելով` կատակերգությունը նաեւ խորհրդածելու տեղիք է տվել: Հանդիսատեսն այն ընդունել է բուռն ծափահարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ