News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հանուն ընդհանուր հաղթանակի  Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է ընտրել համամասնական ցուցակի ոչ թե առաջին, այլ 21-րդ տեղը: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գլխավորում է  «Ժառանգություն» եւ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համամասնական ցուցակը:

«Կարեւորը, որ մենք հանդես գանք որպես մեկ ուժ, որը ասելիք կունենա  ընտրողներին: Այդ պատճառով էլ ցուցակում առաջին տեղն ինձ համար ինքնին կարեւոր չէ, այլ այն որպես հաղթանակի հասնելու միջոց է, այնպես, ինչպես եւ նախկին ընտրություններին:

Կարծում եմ, որ մեզ կհաջողվի կրկնել նախորդ հաջողությունը եւ հաղթանակով մտնել խորհրդարան», - ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա` այս դեպքում կարեւոր է ոչ թե  այս կամ այն անվամբ ներկայանալը, լինի դա  «Ժառանգությունը»  կամ «Ազատ դեմոկրատները»,  այլ գաղափարները, որոնք նրանք պատրաստվում են ներկայացնել ընտրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ