News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի մասին տեղեկությունը, քանի դեռ դա «դե-յուրե» տեղի չի ունեցել: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Նիկոլ Փաշինյանը, ով եւս թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի հետ առաջադրել է իր թեկնածությունը:

Նա ասաց, որ ասուլիսից 20 րոպե առաջ իր լիազոր ներկայացուցիչը զանգահարել է թիվ 7 ընտրատարածք եւ տեղեկացել, որ Րաֆֆի Հովհանիսյանը դեռ ինքնաբացարկ չի ներկայացրել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, դեռ առաջադրումների փուլը չսկսած  «Ժառանգությունն» առաջարկել է քննարկումներ սկսել առաջադրումների վերաբերյալ, ինչին ՀԱԿ-ը համաձայնել է եւ խնդրել ներկայացնել իրենց առաջադրումների քարտեզը:

«Ժառանգությունը», ըստ Փաշինյանի, երկար ժամանակ որեւէ քարտեզ, առաջարկ չի ներկայացրել. առաջադրումների փուլում ՀԱԿ-ի ներկայացուցիչը կապվել է «Ժառանգության» ներկայացուցչի հետ եւ առաջարկել, որ թեման քննարկվի: «Ժառանգությունն» ասել է, որ այդ թեման պետք է քննարկվի առաջադրումների փուլի ավարտից հետո, ինչը ՀԱԿ-ի համար հասկանալի չի եղել:

Առաջադրումների փուլի ավարտից հետո, Փաշինյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ը լսել է «Ժառանգության» առաջարկը, ըստ որի «Ժառանգությունը» կարող է հանել իրենց թեկնածուին թիվ 7 ընտրատարածքից, պայմանով, որ ՀԱԿ-ն իր թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներից: «ՀԱԿ-ը գնահատել է, որ այսպիսի առաջարկը հիմք չի տալիս բանակցությունների համար, քանի որ չեմ կարծում, որ որեւէ մեկը տրամաբանական կհամարեր այս առաջարկը: Կարող եմ ասել ավելին, ինչպիսին կլիներ «Ժառանգության» արձագանքը, եթե ՀԱԿ-ն առաջարկեր, որ թիվ 7 ընտրատարածքից հանում է իր թեկնածուին, պայմանով, որ «Ժառանգությունը» հանի իր թեկնածուներին թիվ 1, 4, 6 , 9 եւ 12 ընտրատարածքներից: Եթե այս տրամաբանությունը ընդունեինք ուրեմն «Ժառանգությունը» կմնար առանց թեկնածու»,- իր խոսքն ամփոփեց ՀԱԿ անդամը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ