News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեուլում միջուկային անվտանգության թեմայով գագաթաժողովի շրջանակներում Իսրայելի փոխվարչապետ, գաղտնի ծառայությունների գործերով նախարար Դան Մերիդորը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւի հետ: 

Մերիդորը բարձրացրել է  Իրանի նկատմամբ պատժամիջոցների  խստացման հարցը: Բացի դրանից,  նախարարը  Ալիեւին հրավիրել է Իսրայել:

Վերջին ժամանակներս Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատացել են: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ)  հայտնել էր Իրանի  օգտին լրտեսության  եւ այլ հանցագործություններում կասկածվող 22 մարդու ձերբակալության մասին: «Օպերատիվ միջոցառումների  արդյունքում ձերբակալվել են 22 մարդ, որոնք մեղադրվում են  լրտեսության մեջ` ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ անվտանգությանը, պետական դավաճանության եւ այլ ծանր հանցագործություններում», - ասվել է հաղորդագրության մեջ:

Իրանի իշխանությունները հերքել են Բաքվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպանությունների դեմ ահաբեկչության մասնակցության մասին Ադրբեջանի մեղադրանքները: Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը մարտի 17-ին հրավիրվել է Իսլամական հանրապետության ԱԳՆ, որտեղ նրան վչռական բողոք են ներկայացրել: Դեսպանին զրույցի ընթացքում մատնանշվել է «Իրանին վարկաբեկելու Իսրայելի ջանքերը», հաղորդում է IzRus պորտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ