News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին հրաման է տրված պատրաստվելու ԿԺԴՀ-ի արբանյակի մեկնարկիn: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության  ղեկավար Նաոկի Տանական:

Բանն այն է, որ Ճապոնիայում  արբանյակի մեկնարկը համարում են բալիստիկական  հրթիռի քողարկված փորձարկում: Իշխանությունները մտավախություն ունեն, որ հրթիռը կարող է  շեղվել ուղղությունից կամ  նրա բեկորները կարող են ընկնել ճապոնական տարածքում:

Պատրաստ լինուլու հրամանը նշանակում է «Պետիոտ» (PAC-3)  երկիր-օդ դասի հակահրթիռային համակարգերի  տեղափոխում երկրի հարավ` Օկինավա, Իսիգակի եւ Միյակո կղզիներ: «Պետրիոտը» կտեղակայեն նաեւ Ճապոնիայի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակի Տոկիոյի Իթիգայա շրջանի  կայանում , հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Հարավչինական եւ Ճապոնական ծովում հրթիռը  կամ նրա բեկորները որսալու  համար երեք նավ են ուղարկվել, որոնք համալրված են «Իջիս» հետապնդման համակարգերով եւ ծովային «Ստանդարտ-3» տեղակայման զենիթային հրթիռներով:

Հիշեցնենք, որ «Քվանմենսոն-3» արբանյակի մեկնարկը ԿԺԴՀ-ն նախատեսում է  նվիրել երկրի առաջին  առաջնորդ  եւ  «ազգի հայր» Կիմ Իր Սենի ծննդյան 100 -ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ