News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը գտնվում է A/H1N1 գրիպի համաճարակի շեմին: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Շոթա Ցանավան:

«Մենք գտնվում ենք համաճարակի շեմին, որը չպետք է ընկալվի որպես սպառնալիք, քանի որ դեկտեմբերին մեզ մոտ մշտապես գրանցվում է գրիպի համաճարակ, իսկ այդ վարակը սովորական գրիպ է»,- հայտարարել է մասնագետը:

Նա ընդգծել է, որ միեւնույն ժամանակ այդ գրիպը վտանգավոր է իր բարդություններով, եւ բժիշկների խնդիրն է կանխարգելել այդ բարդությունները` հիվանդների միջոցով: «Որեւէ անհրաժեշտություն չկա դպրոցները, մանկապարտեզները կամ այլ հիմնարկություններ փակելու համար»,- նշել է նա:

Այսօր Վրաստանում հաստատվել է հիվանդության 227 դեպք: Հիվանդանոցներում բուժում են ստանում միայն 4 հիվանդ, բոլոր հիվանդությունները արտահայտվել են թեթեւ կամ միջին ծանրության ձեւով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ