News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) գործարար խորհրդատվական ծառայությունն ավելացնում է Հայաստանում միջազգային որակավորում ունեցող խորհրդատուների թիվը` ԵՄ ֆինանսավորմամբ

Եվրամիությունը ՎԶԵԲ-ի Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS) աջակցելու նպատակով 5 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրել, որն ուղղվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին խորհրդատատվական եւ փորձագիտական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ այդ երկրներում կայուն խորհրդատվական շուկաների զարգացմանը: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ.-ին եւ նպատակաուղղված է իր գործունեության բոլոր երկրներում միջազգային լավագույն փորձի տարածմանը:

Գործարար խորհրդատվական ծառայությունների տեղական կայուն ենթակառուցվածք մշակելու, տեղական խորհրդատուներին միջազգային լավագույն փորձն ու գիտելիքները փոխանցելու շարունակական գործունեության շրջանակներում եւ որպես դասընթացավարների վերապատրաստման սկզբունքի մի մաս` BAS-ը Հայաստանում բարելավում է խորհրդատվական ծառայությունների կատարողականը խորհրդատուների համար տեղի շուկայի պահանջներին հարմարեցված «Հիմնական խորհրդատվական հմտություններ եւ մասնագիտական էթիկա» դասընթացի անցկացմամբ: Մարտի 28-ին, Երեւանում մեկնարկում է այս դասընթացի առաջին փուլը, որին կմասնակցեն 23 հայ խորհրդատուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ