Մոսկվայի «Կոսմոս» համերգասրահում, մարտի 30-ին, ժամը 19-ին, կայանալու է բարեգործական համերգ` «Ամեն ինչ քո ձեռքերում է» վերտառությամբ, նվիրված «Փառքի րոպե» նախագծի եզրափակչի մասնակից Էդվին Ներսիսյանին: Ցավոք, պատանի, տաղանդավոր երգիչը հիվանդ է եւ թանկարժեք վիրահատության կարիք ունի:
Բոլոր դրամական միավորները, որ ստացվել են տոմսերի վաճառքից, ուղղվելու են Էդվին Ներսիսյանի բոմանը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Համերգին ելույթ են ունենալու Թիմուր Թեմիրովը, Նիկոլայ Դեմիդովը եւ այլք, այդ թվում Սիլվա Հակոբյանն ու Էդվին Ներսիսյանը:
Լրացուցիչ տեղեկությունների եւ տոմսերի վաճառքի համար կարող եք զանգահարել` +7(925) 0077773: