News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան արտերկրից հավ է ներկրում ու այն վաճառում տեղական արտադրության անվան տակ: «Տեղեկությունը ստուգելու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որտեղ արդեն նման ահազանգ հնչեցրել էին: Պարզվեց, որ այս պահին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում թռչնամսի շուկայում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ Հայաստանում տեխնիկական հնարավորություն չկա` ստուգելու եւ տարբերելու ներկրված սառեցված հավը տեղական սառեցված հավից: Այսինքն`չի բացառվում, որ տեղական արտադրության անվան տակ ներկրված հավ վաճառվի: Պարզաբանումների համար  դիմեցինք նաեւ «Արաքս»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին` Վալենսիայի Խաչիկին, ով բարկացած բղավեց. «Մենք պարապ չենք, որ ձեր հարցերին պատասխանենք ու ձեր խնդիրներին լուծում տանք», ապա անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ