News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) մարտի 26-ին կայացել է «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաեւ Հայաստանի տաղավարը: Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից:

Տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվեց տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բազմաթիվ այցելուների մոտ:

Տպել
Ամենաշատ