News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը մոտ ապագայում կընդլայնվի: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` խոսելով օրերս Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքների մասին:

«Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը այսօր նորմալ հունով է զարգանում, կարելի է նույնիսկ ասել, որ այն կատարելագործման փուլում է, տարեցտարի ընդլայնվում է, հատկապես բարեփոխումների իրականացման, բոլոր հարցերում փորձագիտական աջակցության առումով, եւ այդ իմաստով ես երախտիքի խոսքեր եմ հայտնել: Մենք կընդլայնենք համագործակցությունը առկա ծրագրերի շրջանակներում»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, մարտի 21-22-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվել է Նյու Յորքում:

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առեւտրի պայմանագրի, ռազմական ծախսերի եւ բյուջեի, փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման եւ վերացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման եւ զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ