News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գյուղապետի որդին` Ռուբեն Մուրադյանը, երեկ կալանավորվել է: «Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով: Ոստիկանությունից հայտնեցին, որ գյուղապետի երկու որդիները վեճ են ունեցել, բախվել են այլ անձանց հետ, անգամ օդ են կրակել: Մեզ հաջողվեց պարզել, որ վեճի առարկան եղել է ապօրինի անտառահատումը, եւ կոնֆլիկտի մյուս կողմը Տավուշի անտառապետներից մեկն է եղել, որը տեւական ժամանակ փորձել է կանխել անօրինական ծառահատումը, սակայն ապարդյուն: Եվ անտառապետն անձամբ գնացել է Ազատամուտ` այդ հարցը կարգավորելու: Հենց գյուղապետի տան բակում էլ տեղի է ունեցել կոնֆլիկտը. ազատամուտցիները մեքենայով քշել են անտառապետի մեքենայի վրա եւ այլն»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ